Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսում են ֆուտբոլի մասնագետները

Հունիս 18,2010 00:00

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լուսաբանող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարեւորություն են տալիս ոչ միայն խաղադաշտերում ծավալվող իրադարձություններին, այլեւ հանրահայտ մարզիչների, ֆուտբոլիստների եւ մասնագետների հրապարակային ելույթներին, որոնցում նրանք ոչ միայն իրենց տեսակետն են արտահայտում այս կամ այն խաղի մասին, այլեւ յուրօրինակ պայքար են մղում միմյանց դեմ՝ հնուց եկող անձնական հակակրանքն ի ցույց դնելով բոլորին: Ահա \"\"դրանցից մի քանիսը:

Դիեգո Մարադոնա՝ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ.

«Քննադատություններ իմ հասցեի՞ն: Պելեն թող վերադառնա թանգարան: Իսկ ինչ վերաբերում է Միշել Պլատինիին, նա ֆրանսիացի է: Իսկ ֆրանսիացիները, մենք գիտենք, որ մեծամիտ են»:

Զինեդին Զիդան՝ Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան.

\"\"«Ես խորապես հիասթափված եմ Ֆրանսիայի խաղից: Ռայմոն Դոմենեկը հավաքականը փակուղի է տանում: Ցավով եմ նայում, թե ինչպես են մեր փառքը ոչնչացնում»:

Սուլեյմանու Համիդու՝ Կամերունի հավաքականի դարպասապահ.

«Ճապոնիային պարտվելով՝ մենք հաջող մեկնարկի կատարյալ հնարավորություն բաց թողեցինք: Դա նույնն է, ինչ թղթախաղում ջոկերը դեն նետես»:

Եվգենի Լովչեւ՝ ֆուտբոլի մասնագետ.

«Հոնդուրա՞սը: Այդ թիմի խաղն ինձ մրցաշրջանի մեկնարկից առաջ մարզումային թեստ հիշեցրեց: Առաջին վարժություն. 30 րոպե առանց գնդակի առավելագույն արագությամբ վազք: Երկրորդ վարժություն. 30 րոպե գնդակով առավելագույն արագությամբ վազք»:

Հերարդ Պիկե՝ Իսպանիայի հավաքականի պաշտպան.

«Այժմ մենք վերջապես կարող ենք մոռանալ, որ մեզ չեմպիոնության գլխավոր հավակնորդ են համարում: Թեեւ մենք ինքներս աշխատում էինք այդ մասին չմտածել, քանի որ դա ճիշտ չէ»:

Վլադիմիր Ստոգնենկո՝ ֆուտբոլային մեկնաբան.

«Արդյոք կարելի՞ է ասել, թե հարավաֆրիկացիները Ուրուգվայի հետ խաղում ճակատամարտ չտվեցին: Սակայն, ինչպես այստեղ են ասում, վուզուվելայից բարձր չես թռչի»:

Վիսենտե դել Բոսկե՝ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ.

«Շվեյցարացիները մեր դեմ կիրառեցին կոնսերվատիվ, եթե ուզում եք իմանալ՝ հնացած տակտիկա: Կ\"\"արծում եմ՝ հաղթանակը մեծ պարգեւ էր մեր մրցակիցների համար»:

Վլաստիմիլ Պետրժելա՝ մարզիչ.

\"\"«Ընդհանուր առմամբ ես երկրպագում եմ Անգլիային: Սակայն այս անգամ թիմի կեսը չկա: Այսպես ասում են, երբ թիմը դարպասապահ չունի»:

Քրիս Կիլլեն՝ Նոր Զելանդիայի հավաքականի հարձակվող.

«Չնայած Սլովակիայի հետ խաղի՝ մեզ համար հաջող արդյունքին, մեզ աստղային հիվանդությունը չի սպառնում: Նոր Զելանդիան ֆուտբոլային թզուկ է, դրա համար էլ մեզ մնում է միայն մտնել խաղադաշտ եւ սրտից բխող ֆուտբոլ ցույց տալ»:

Դիեգո Մարադոնա: Արտահայտվել է երեկ Հարավային Կորեայի հետ հանդիպումից առաջ:

«Ես լավ եմ հիշում հարավկորեացիների ներկայիս գլխավոր մարզչին՝ որպես ֆուտբոլիստ: 1986 թվականին Հարավային Կորեան մեր դեմ ոչ թե ֆուտբոլ էր խաղում, այլ՝ թհեքվանդո էր ցույց տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել