Տեղեկացրել ենք, որ հունիսի 15-25-ը Երեւանում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի հերթական համաժողովը, որին մասնակցում է շուրջ 65 թատերագետ աշխահի 30 երկրից: Երեկ նրանք միաձայն որոշեցին իրենց հեղինակավոր «Թալիա» մրցանակը հանձնել ամերիկացի թատերական քննադատ Ռիչարդ Շեքընդին՝ թատերագիտական քննադատության ոլորտում հեղափոխություն անելու համար: