Եվրամիության անդամ 27 երկրների առաջնորդները հանդիպում են Բրյուսելում՝ մասնակցելու տնտեսությանը նվիրված երկօրյա գագաթաժողովի աշխատանքներին: Գագաթաժողովի օրակարգում են միավորված Եվրոպայի ընդհանուր տնտեսական քաղաքականության համակարգման, նաեւ բյուջետային դեֆիցիտի մեծ մակարդակ ունեցող ԵՄ անդամ երկրների նկատմամբ տուգանքների խստացման հարցերը: Հիշեցնենք, որ եվրագոտու 16 երկրներում ստեղծվել է բավականին դժվարին տնտեսական իրավիճակ, որոնցից առավել վատթար վիճակում են հայտնվել Հունաստանը, Իսպանիան եւ Իտալիան: