Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ

Հունիս 18,2010 00:00

\"\"APA գործակալության մատուցմամբ, հունիսի 17-ին Եվրամիությունն ու Վրաստանը վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիր են ստորագրել: Փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցել են ԵՄ-ում նախագահող երկրի՝ Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը (ձախից), ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմն ու Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն (աջից):

Այդ համաձայնագրով պարզեցվում է Շենգենյան գոտի այցելելու ցանկություն ունեցող Վրաստանի քաղաքացիներին վիզա տրամադրելու ընթացակարգը: Դա վերաբերում է, իհարկե, մարդկանց որոշակի շրջանակի, այդ թվում՝ գործարարների, գիտնականների, ուսանողների եւ լրագրողների, նաեւ այն անձանց, ովքեր ցանկություն ունեն այցելել ԵՄ տարածքում բնակվող իրենց հարազատներին: Ստորագրված համաձայնագրով միաժամանակ Վրաստանի բոլոր քաղաքացիների համար իջեցվել է վիզա ստանալու մաքսատուրքը, որը նախկին 60 եվրոյի փոխարեն այլեւս կկազմի 35 եվրո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել