Լրահոս
Օրվա լրահոսը

PKK-Ն ԾՐԱԳՐՈՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Հունիս 18,2010 00:00

Թուրքական զինուժի կողմից Հյուսիսային Իրաք ներխուժելուց եւ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) ճամբարները ռմբակոծելուց հետո, PKK-ի ղեկավարները Թուրքիայում գտնվող քուրդ զինյալներին հրահանգել են արյունոտ գործողություններ իրականացնել։ News.am-ը, վկայակոչելով թուրքական «Internethaber»-ը, փոխանցում է, թե թուրքական հետախուզական ծառայությունները վերծանել են Հյուսիսային Իրաքի PKK-ի ճամբարներից տրվող հրահանգը՝ Թուրքիայում գտնվող քուրդ զինյալներին։ PKK-ի կոդավորված հաղորդագրության մեջ հրահանգվել է արյունոտ հարձակումներ իրականացնել Թուրքիայում։ Այս կապակցությամբ Թուրքիայի ՆԳ նախարարությունը եւ ժանդարմերիայի հրամանատարությունը իրենց ստորաբաժանումներին հրամայել են միջոցներ ձեռնարկել հարձակումները կանխարգելելու համար։

Նշենք, որ հունիսի 16-ին թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները, խախտելով սահմանը, մոտ 4 կմ խորությամբ ներխուժել էին Հյուսիսային Իրաքի տարածք եւ ռազմական գործողություններ իրականացրել PKK-ի դեմ։ Գործողություններին մասնակցել էին նաեւ թուրքական ռազմական ինքնաթիռներ, որոնք ռմբակոծել են հավանական թիրախները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել