Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը մեղմացրել է դիրքորոշումը

Հունիս 18,2010 00:00

Իսրայելի իշխանությունները որոշում են ընդունել մեղմացնել Գազայի ցամաքային շրջափակման ռեժիմը. այսուհետեւ ՀԱՄԱՍ խմբավորման կողմից վերահսկվող հատված կարող են ուղարկվել մեծ ծավալով հումանիտար բեռներ: BBC-ն հիշեցնում է, որ Իսրայելի վրա Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու ուղղությամբ ճնշումներն ավելացան այն բանից հետո, երբ մայիսի 31-ին իսրայելական նավերը զավթեցին «Ազատության նավատորմի» վեց նավեր, որոնք փորձում էին Գազայի հատված հասցնել 10 հազար տոննա հումանիտար բեռներ: Այդ միջադեպի արդյունքում 19 մարդ էր զոհվել:

«Համաձայնություն է ձեռք բերվել ազատականացնել Գազայի հատված արդյունաբերական ապրանքների եւ միջազգային հանրության վերահսկողությամբ քաղաքացիական նախագծերի իրականացման համար անհրաժեշտ նյութերի մուտքի համակարգը»,- ասված է Իսրայելի կառավարության հայտարարության մեջ: Այդպիսի ապրանքների ցանկը թեեւ չի ներկայացվել, բայց կառավարության անդամները սկսել են բանակցություններ վարել շրջափակման մեղմացման ուղղությամբ, շեշտվել է նաեւ, որ «գոյություն ունեցող գործընթացները, որոնք կապված են անվտանգության ապահովման եւ Գազա՝ զենք եւ զինամթերք տեղափոխելը կանխարգելելու հետ, կմնան անփոփոխ»: Ընդսմին, Իսրայելի կառավարության՝ Գազայի հատվածի շրջափակման ռեժիմը մեղմացնելու վերաբերյալ հայտարարության մեջ խոսքը գնում է բացառապես ցամաքային շրջափակման մասին, իսկ ահա ծովային շրջափակման մասին որեւէ բառ ասված չէ: BBC-ն փոխանցում է նաեւ, թե Իսրայելի կողմից այդպիսի որոշման ընդունումը համաձայնեցվել է մի քանի օր առաջ երկրի վարչապետ Բինիամին Նեթանյահուի եւ Մերձավորարեւելյան «քառյակի» հատուկ բանագնաց Թոնի Բլերի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել