Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՀԱՎԱՔԵԼ

Հունիս 18,2010 00:00

«Առավոտը» դժգոհություն էր ստացել թիվ 31 դպրոցի 9-րդ դասարանների աշակերտների ծնողներից՝ այն մասին, որ իրենց երեխաների ձեռքից վերցրել են դասագրքերը, եւ նրանք հնարավորություն չունեն պատրաստվելու քննություններին: Դպրոցի գրադարանավար Սվետլանա Սարուխանյանը հեռախոսով «Առավոտին» հայտնեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: Նշեց նաեւ, որ 9-ի բ դասարանի աշակերտներից ոչ մի գիրք դեռ չեն վերցրել, իսկ 9-ի ա դասարանը հանձնել է միայն այն առարկաների դասագրքերը, որոնցից քննություն չունի: Նույնը հաստատեց նաեւ 9-ի բ դասարանի դասղեկ Հռիփսիմե Հակոբյանը եւ հավելեց, որ իր ասածների ճշմարիտ լինելու մեջ կարող ենք համոզվել, եթե այսօր ժամը 13-ին իրենց դպրոց գնանք: Նրա խոսքով, այդ ժամին են երեխաներից վերցնելու գրքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել