Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կերից բացի ամեն ի՞նչ

Հունիս 18,2010 00:00

Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպել է Իրանի Արեւմտյան Ատրպատական նահանգի Միջազգային ցուցահանդեսների կազմակերպության գործադիր տնօրեն Զ. Բեհեշթին, ով Հայաստանում է Արմավիր մարզի եւ Արեւմտյան Ատրպատականի նահանգի միջեւ 2009 թվականին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում սեպտեմբերին Հայաստանում՝ Արեւմտյան Ատրպատականում արտադրվող ապրանքների ցուցադրության կազմակերպման հարցերը քննարկելու համար: Այս ցուցահանդեսին կհետեւի Արմավիրի մարզում արտադրվող ապրանքների ցուցադրությունը՝ Արեւմտյան Ատրպատականում:

Թե ինչ կցուցադրեն իրանցիները՝ միայն իրենք գիտեն: Տեղեկացնենք, սակայն, որ մարզպետը օրեր առաջ Արմավիրում ձկնարտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարներին ցուցադրել է Իրանից բերված ձկան կերի եւ օդամղիչ սարքավորման նմուշներ եւ պատրաստակամություն հայտնել աջակցել դրանք ձեռք բերելու հարցում: Ձկնարտադրողները, սակայն, նշել են, որ ծանոթ են Իրանում արտադրվող կերերին՝ դրանք երբեք աչքի չեն ընկել որակական բարձր հատկանիշներով, հիմնականում խտացված են, ինչը ձկների մոտ մարսողության հետ կապված խնդիրներ է առաջացնում: Իսկ ահա Իրանում ձկնարդյունաբերության մեջ օգտագործվող տեխնիկական սարքավորումները, ըստ հայ ձկնաբույծների, կարելի է կիրառել տեղական ձկնարտադրության մեջ:

Մեր ձկնաբույծները դեմ չեն լինի, եթե պետությունը աջակցի, իրենք գնան Իրան եւ ծանոթանան ձկնարտադրության ոլորտում իրենց հետաքրքրող հարցերին, ձկան կերի արտադրությամբ զբաղվող գործարանների սանիտարահիգիենիկ վիճակին, արտադրական գործընթացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել