Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԵՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ

Հունիս 18,2010 00:00

Ձեզ եմ դիմում իմ եւ որդուս՝ 38 խցի կալանավոր Գեւորգի անունից: Ինձ եւ որդուս Կենտրոնի ոստիկանները ձերբակալել են 2009թ. ապրիլի 22-ին եւ պահում են անազատության մեջ՝ այն բանի համար, որ որդուս տաքսի մեքենան է նստել 4 հարբած պատվիրատու, որոնք նրան ծեծի են ենթարկել, վնասել մեքենան: Երբ որդիս կարողացել է դիմել փախուստի, զանգել է ինձ եւ մենք հանդիպել ենք Հանրապետության հրապարակում՝ ծեծողներից մեկի հետ: Վերջինս, գումարի բացակայության պատճառով, իբրեւ փոխհատուցում տալիս է իր հեռախոսը, եւ մենք բաժանվում ենք: Մեզ ձերբակալելիս հակառակ կողմը սկսեց տալ կեղծ ցուցմունքներ եւ մեզ մեղադրանք է առաջադրվել մարդու առեւանգման համար, ինչը չենք արել: Սակայն մեր ասածը հաշվի չեն առնում դատախազներ Բունիաթյանը եւ Հարությունյանը, որոնք համագործակցում են տուժողի հետ: Այս գործով երկուսն անհետացան, իսկ մեկն էլ դարձավ տուժող: Մայիսի 24-ից սկսած, դիմել եմ հացադուլի եւ երդվել, որ մինչեւ չհաղթի ճշմարտությունը, չեմ դադարեցնելու, անգամ պատրաստ եմ մեռնել: Ես որդուս անունից խնդրում եմ աչքաթող չանեք մեր նամակը եւ զբաղվեք մեր գործի լուսաբանմամբ: Հազիվ ենք համոզել, որ Գեւորգը չդիմի հացադուլի, քանի որ ունի 2 տարեկան դուստր եւ կին:

Հանուն արդարության պատրաստ եմ դիմելու բոլոր ծայրահեղ միջոցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել