Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԻԼԱՅՆԻ» ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Հունիս 18,2010 00:00

Վալերի Բ.-ն դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն եւ հայտնել, որ որդու՝ Արամ Բ.-ի հիմնած «Տերմիլենդ» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար, ՌԴ քաղաքացի Հայկ Վ.-ն գրավադնելով իրեն պատկանող՝ Բարբյուսի 56 հասցեում գտնվող «Օլիմպիա» հյուրանոցը, վարկ է վերցրել եւ այն ներդնելով վերոհիշյալ ընկերության հաշվեկշռում՝ յուրացրել է ընկերության գումարները:

Պարզվել է, որ Հայկ Վ.-ն 2008թ.-ից փաստացի իրականացրել է ընկերության կառավարչատնօրինական եւ վարչատնտեսական գործունեություն, որի արդյունքում ընկերության կողմից իրացված 1000, 2500, 5000 եւ 10000 դրամ արժողությամբ «Բիլայն» ընկերության հեռախոսների լիցքավորման քարտերի վաճառքից առաջացած գումարներից յուրացման միջոցով հափշտակել է շուրջ 255 000 000 դրամ գումար: Այդ գումարներով Հայկ Վ.-ն ձեռք է բերել «Պորշե Կայեն» եւ «Նիսսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենաներ՝ վճարելով 23 000.000 դրամ գումար, վերանորոգել է Մաշտոցի պողոտայի 37 շենքի թիվ 33 հասցեում գտնվող՝ իրեն պատկանող բնակարանը ու գնել կենցաղային եւ այլ տեխնիկա:

Շուրջ 4 000 000 դրամ գումար որպես բաժնետեր ներդրել է «Լյուքս Պլաստ», «Նոն Գրուպ» եւ «Կ.Պ եւ Գ.Պ.» կազմակերպություններում, որի արդյունքում փաստորեն օրինականացրել է ձեռք բերված գումարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել