Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՏԻՎ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱԻՆ-ՈՒՄ

Հունիս 18,2010 00:00

Այսօր ՀՀ կառավարության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջեւ կստորագրվի տեխնիկական եւ ֆինանսական համագործակցության համաձայնագիր՝ որով ծրագրվում է ստեղծել արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործող եւ համապատասխան հմտություններով օժտված բուժմիավորումներ: ՀՀ կառավարության անունից Համաձայնագիրը ստորագրելու են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, իսկ Շվեյցարիայի կառավարության անունից՝ Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրեն Դերեք Մյուլլերը:

Ծրագրի 1-ին փուլի տեւողությունը 7 ամիս է: Այն կիրականացվի Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել