Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Հունիս 18,2010 00:00

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը երեկ կառավարությանը ներկայացրեց պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքագրման արդյունավետության բարձրացման հայեցակարգը: Ի պատասխան՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը որոշ դիտարկումներ արեց՝ հավաստելով. «Եթե այս տեսքով նախագիծն ընդունվի, ոչ մի խնդիր չենք կարողանա լուծել, ավելի վատթարացնելու ենք իրավիճակը: Նախ սա հայեցակարգ չէ, այն կարելի է համարել միջոցառումների ցանկ կամ ժամանակացույց: Ունենք 15 կազմակերպություն, որոնք տալիս են տարբեր տեղեկանքներ, ժամանակին մի հարց էինք դրել, թե այս գործի թիվ մեկ պատասխանատուն ո՞վ է: Թե չէ՝ դուք հավաքում եք տեղեկատվական բազան, 15 կազմակերպություն տալիս է տեղեկանքներ, դրանից հետո գնում ենք ձեր «Փարոս» ծրագիրը նորից ստուգում ենք եւ հայտնաբերում՝ կան տեղեր, որ մինչեւ 30-35% սխալ, կեղծ տեղեկանքներով գումարներ են վճարել, ընդ որում, այդ գումարները հասնում են միլիարդների, այս ձեւով խնդիրը չի լուծվելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել