Ամեն տարի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հյուրեր է հրավիրում՝ տոնելու թագուհու ծննդյան օրը՝ Մեծ Բրիտանիայի ազգային տոնը: Հյուրերը երեկ տոնը նշեցին Սիրահարների այգու կանաչ ծառերի հովանու ներքո: Բրիտանական դեսպանատունը հրավիրել է նաեւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչներին՝ միանալ այս միջոցառմանը եւ «կանաչ նոտա» ավելացնել երեկոյին: Հիմնադրամը հատուկ կանաչ ծրագիր է պատրաստել, որը բաղկացած է «Արեւորդի» էկո-ակումբների կողմից իրականացված մի շարք նախագծերի նմուշներից: Ծրագրում ներկայացված են ջրի թեմայով մանկական լուսանկարների ցուցահանդեսը, ինչպես նաեւ թափոններից պատրաստված հսկայական կենդանու տպավորիչ մի արձան եւ կենդանակերպ գունավոր հագուստներ: «Արեւորդի» էկո-ակումբների պատանի անդամներից ոմանք՝ կենդանակերպ զգեստներով կխոսեն հյուրերի հետ բնապահպանական վարքագծի մասին, նրանց կառաջարկեն փոխանակել իրենց հրավիրատոմսերը վերամշակված թղթից պատրաստված, չորացրած ծաղիկների թերթիկներով եւ տարբեր սերմերով զարդարված գեղեցիկ քարտի հետ: