Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՕՐ ԿԱՅՑԵԼԵՆՔ

Հունիս 18,2010 00:00

Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի հունիսի 15-ի համարում տպագրված «Երեխաներին մանկապարտեզի ծակուծուկերում են թաքցնում» հրապարակմանը, որտեղ մասնավորապես նշել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 96 նախադպրոցական ուսումնական հաստատությունում, որն առավել հայտնի է «Հեքիաթ» մանկապարտեզ անունով, երեխաների թիվը գերազանցում է սահմանված թվաքանակը, ինչն էլ երեխաների համար վտանգավոր հետեւանքների է հանգեցնում, երեկ նշյալ մանկապարտեզի տնօրինությունը պարզաբանումներ տվեց. «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ մանկապարտեզը Երեւանի վարչական շրջանում հեղինակություն վայելող հաստատություններից է: Մանկապարտեզի բոլոր խմբերում երեխաների համալրումը կատարվում է ՀՀ պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակով սահմանված կարգի համաձայն եւ հաճախող երեխաների քանակը չի գերազանցում թույլատրելի չափը:

Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը 2010 թվականին մանկապարտեզում ստուգումներ չի իրականացրել: Ինչ վերաբերում է աղիքային հիվանդությանը, ապա աղիքային ինֆեկցիայի նախնական ախտորոշում արձանագրվել է ավագ խմբի մեկ երեխայի մոտ: 2010 թ. մայիսի 17-ին մանկապարտեզում կատարվել է կանխարգելիչ միջոցառում: Երեխան մանկապարտեզում վերջին անգամ սնվել է մայիսի 14-ին, հաջորդ օրերին՝ շաբաթ, կիրակի տանն է եղել: Բուժհաստատության կողմից աղիքային ինֆեկցիայի փաստը ժխտվել է: Մանկապարտեզի երեխաները այս առնչությամբ որեւէ խնդիր չունեն:

Մանկապարտեզի մանկավարժական կոլեկտիվը եւ ծնողները ցանկացած օր, ցանկացած ժամի հոդվածագրին հրավիրում են մանկապարտեզ՝ ինչպես հոդվածը համատեղ քննարկելու, այնպես էլ մանկապարտեզի պայմաններին եւ առօրյային ծանոթանալու նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել