Երեկ ԼՂՀ Ազգային ժողովում մեկնարկել են 2009թ. պետբյուջեի կատարողականի քննարկումները: Ինչպես հաղորդել է Ստեփանակերտում «Արմինֆոյի» սեփական թղթակիցը՝ վկայակոչելով ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանին, անցյալ տարվա ՀՆԱ-ն կազմել է 102,3 մլրդ դրամ, իրական աճը 2008թ. համեմատությամբ կազմել է 13,1%: Արդյունաբերական արտադրանքի աճը, ֆինանսների նախարարի ներկայացրած տվյալների համաձայն, 15,6% է (արտադրանքի ծավալը՝ 34,1 մլրդ դրամ)։ Գյուղատնտեսական արտադրանքն աճել է ընդամենը 1,1%-ով։ Մեծ թափ են ստացել շինարարության ծավալները՝ 2008-ի համեմատությամբ արձանագրելով 33,5% աճ։ ԼՂՀ տարածքում շինարարության ծավալը հաշվետու տարում կազմել է 34,5 մլրդ դրամ։ Ըստ բյուջեի կատարողականի՝ որոշակիորեն աճել են նաեւ բնակչության դրամական եկամուտները (9,4%) եւ ծախսերը (11,6%)։ Ժողովրդական տնտեսության մեջ աշխատողների թվաքանակը 45.652 մարդ է։ Անցյալ տարի ստեղծված աշխատատեղերը 1559-ն են: