Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: Ոստիկանության զորքերի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետ Վանիկ Մանուկյանը եւ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Ջուլհակյանը: