Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ են, բայց չգիտեն ինչ անել

Հունիս 18,2010 00:00

Երեկ տեղի է ունեցել Երեւանի ավագանու քաղաքաշինական եւ մշակութային հանձնաժողովների նիստը, որի ընթացքում քննարկվել է նաեւ Ուսանողական այգու հարցը: Նիստի ընթացքում սկսել են բաժանվել դեռեւս հունիսի 10-ին ավագանու անդամներին ուղարկված նամակները, եւ ավագանու անդամներից ոմանք միայն այդ պահին են սկսել ծանոթանալ խնդրին: Արդյունքում պարզվել է, որ ավագանու անդամների գերակշիռ մեծամասնությունը դեմ է Ուսանողական այգում սրճարանների շինարարությանը, սակայն կարծում է, որ այլեւս ոչինչ անել հնարավոր չէ: Նրանց մի մասը տեղյակ չէ այն լիազորություններին, որոնցով օժտված է ավագանին եւ կարող է վերահսկել քաղաքապետարանի աշխատանքը: Արձագանքելով ստորագրահավաքի ընթացքում հավաքված մոտ 20.000 ստորագրություններին՝ նրանցից մեկն ասել է, որ ամեն մի «ճանճի տզզոցի» համար իրենք չեն կարող ավագանու նիստում քննարկում ծավալել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել