Կառավարությունն իր պահուստային ֆոնդից այսօր 62.9 մլն դրամ կամ մոտ $168 հազար հատկացրեց մշակույթի նախարարությանը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի համար «Սթենվեյ» դաշնամուրի ձեռքբերման համար: Գնումն իրականացվելու է Համբուրգի «Սթենվեյ եւ որդիներ» գործարանից: Նախնական բանակցությունների արդյունքում «Սթենվեյ» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գործիքը գնել անմիջապես գործարանից՝ 3 տոկոս զեղչով, ներառյալ ապահովագրական գումարները: Տ. Սարգսյանն այս թանկարժեք գնումը հիմնավորեց նրանով, որ դասական երաժշտության բնագավառում ունենք բացառիկ նվաճումներ, աշխարհահռչակ երաժիշտներ են ժամանում Հայաստան, սակայն մեր համերգասրահների երաժշտական գործիքակազմը հնացել է: