Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԱՆՔԻ ԶՆՆՈ՞ՒՄ

Հունիս 18,2010 00:00

\"\"

Երեկ, ժամը 23-ի սահմաններում, «Առավոտի» ֆոտոխցիկը ֆիքսեց, որ Ազատության հրապարակում ճեմում էին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն ու արտակարգ իրավիճակների փոխնախարար Էդիկ Բարսեղյանը: Ըստ ոմանց ենթադրության, պաշտոնյաները ուսումնասիրում էին, թե ինչպես պետք է այսօր փակել հրապարակի մուտքը՝ ի պաշտպանություն քաղկալանավորների ակցիան թույլ չտալու համար: Մեկ ուրիշ վարկածի համաձայն, նրանք հետաքննում էին, թե արդյոք տարածքում ստորգետնյա ավտոկանգառ կառուցելուց հետո հրապարակը սեյսմակայուն կլինի՞ մի քանի տասնյակ ցուցարարների ծանրությունը պահելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել