Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶԻՐ ԻՆՔԴ

Հունիս 17,2010 00:00

\"\"Ստեղծագործող կամ երեւակայո՞ղ անձնավորություն ես, ուզում ես իմանալ՝ լրացրու թեստը:
1. Քեզ պատմածին որեւէ բան ավելացնո՞ւմ ես՝ պատմելով ընկերներիդ.
ա) այո- 10,
բ) երբեմն- 5,
գ) երբեք-0:
2. Մենակություն սիրո՞ւմ ես.
ա) ոչ- 0,
բ) այո- 10,
գ) միայն՝ երբ տխուր եմ- 5:
3. Երազներ տեսնո՞ւմ ես.
ա) այո- 10,
բ) ոչ- 0,
գ) այո, բայց ոչ գունավոր- 5:
4. Ինչպիսի՞ երաժշտություն ես նախընտրում.
ա) ռոք- 0,
բ) դասական- 10,
գ) էստրադային- 5:
5. Կարողանո՞ւմ ես փոքրիկների համար արագ հեքիաթ հորինել.
ա) այո- 10,
բ) ոչ- 0,
գ) կարողանում եմ, բայց լավ չի ստացվում- 5:
6. Քո սենյակում սիրածդ իրերո՞վ ես շրջապատված.
ա) այո- 10,
բ) ոչ- 0,
գ) որոշ իրեր- 5:
7. Գրո՞ւմ ես երգեր.
ա) այո- 10,
բ) ոչ- 0,
գ) նախընտրում եմ լսել- 5:
8. Կյանքն ի՞նչ գույնով ես պատկերացնում.
ա) երկնագույն- 10,
բ) դեղին- 5,
գ) կարմիր- 0:
9. Ի՞նչ հաղորդում ես նախընտրում դիտել.
ա) «Երկու աստղ»- 5,
բ) «Ամեն ինչ կինոյի մասին»- 10,
գ) «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»- 0:
10. Երբ ընկերներով ուրախ զրուցում եք եւ հանկարծ՝ բոլորը լռում են: Դու.
ա) սպասում ես՝ մինչեւ որեւէ մեկը խոսի- 0:
բ) փորձում ես որեւէ հետաքրքիր զրույց սկսել- 10,
գ) որեւէ ծիծաղելի պատմություն ես պատմում- 5:

Հաշվեք միավորները:
Եթե հավաքել եք մինչեւ 15 միավոր.- Դուք ստեղծագործող չեք եւ կյանքին բաց աչքով եք նայում, չունեք վառ երեւակայություն: Ճիշտ է, ձեր կյանքն էլ իր հետաքրքրություններն ունի, բայց փորձեք լինել ավելի զգայուն եւ նրբանկատ. պետք է հիշել, որ մարդիկ իրական աշխարհում ապրում են միայն երազներով…
Հավաքել եք 15-70 միավոր.- Դուք, այսպես ասած՝ «ոսկե միջինն» եք: Ձեր կյանքը ուրախ է, հարուստ՝ հետաքրքիր իրադարձություններով: Երբեմն ստեղծագործում եք՝ ոգեշնչվելով ինչ-որ բանից:
Հավաքել եք 70-100 միավոր.- Դուք սիրում եք գրել եւ երազել. թուղթն ու գրիչը ձեր կյանքի անբաժան մասն են: Ունեք հարուստ երեւակայություն, շրջապատված եք ձեր սիրած իրերով եւ մարդկանցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել