Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԵՐԿՈՒ ԲԵՌՆԱՏԱՐ ԳՆԱՑՔ Է ԲԱԽՎԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Հունիս 17,2010 00:00

Մեքսիկայում երկու բեռնատար գնացքների բախման արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել եւ մի քանիսը վիրավորվել է: BBC-ի մատուցմամբ, բեռնատար գնացքում մարդկային զոհերի մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ երկրի տարածքում գտնվող ապօրինի ներգաղթյալները Մեքսիկայի տարածքում աշխատանք գտնելու համար տեղաշարժվում են բեռնատար գնացքներով: Նախնական տվյալներով, երկու գնացքների բախման պատճառ է դարձել այն, որ համակազմերից մեկը սխալմամբ բաց է թողնվել այն երկաթգծով, որով երկրորդ գնացքն արդեն շարժված է եղել: Գնացքներից մեկը եգիպտացորեն է տեղափոխել եւ զոհերի դիերը ծածկվել են եգիպտացորենի հատիկներով: Այդուհանդերձ, պաշտոնատար անձինք բացառել են, որ զոհերի թիվը կարող է աճել: Աղբյուրի մատուցմամբ, Լատինական Ամերիկայի հարյուրավոր ապօրինի ներգաղթյալներ իրենց կյանքը վտանգում են՝ փորձելով բեռնատար գնացքներով Մեքսիկայի սահմանը հատել եւ հասնել Միացյալ Նահանգներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել