Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՏՎԱՅՈՒՄ ՔՐԵՈՐԵՆ ՀԵՏԱՊՆԴԵԼԻ Է

Հունիս 17,2010 00:00

Լիտվայի խորհրդարանը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել երկրի քրեական օրենսգրքում՝ հավելելով մի հոդված, որով քրեորեն պատժելի արարք է համարվում ոչ միայն նացիստական Գերմանիայի, այլեւ Խորհրդային Միության կողմից ցեղասպանություն իրականացնելուն կամ մարդկության դեմ կատարված հանցագործություններին հավանություն տալը, դրանք հերքելը կամ դրանց նշանակությունը թերագնահատելը: Համաձայն օրենսգրքում կատարված փոփոխությունների, օրինախախտին սպառնում է տուգանք կամ ձերբակալություն: Այդ հոդվածով նախատեսված ամենածանր պատիժը մինչեւ երկու տարի ազատազրկումն է: Նման գործողությունների համար, ի դեպ, պատասխանատվություն է ենթադրվում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Օրենսգրքում կատարված փոփոխություններին կողմ է քվեարկել Լիտվայի խորհրդարանի 65 պատգամավոր, 5-ը դեմ է եղել, 30-ը՝ ձեռնպահ: Օրենքն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է միայն, որ այն վավերացնի երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել