Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Մեդվեդեւը Լուկաշենկոյին 5 օր ժամանակ է տվել

Հունիս 17,2010 00:00

Ռուսական գազի պարտքը վճարելու հարցում կողմնորոշվելու համար Ռուսաստանը Բելառուսին հինգ օր ժամանակ է տվել, թեեւ, ինչպես փոխանցում է news.am-ը, Մինսկի հետ կնքած պայմանագիրը «Գազպրոմին» թույլ է տալիս կրճատել այդ հանրապետություն գազի արտահանման ծավալները։ «Եկեք, ուրեմն, այսպես վարվենք. Բելառուսի մեր գործընկերներին տանք հինգ օր, որպեսզի նրանք որոշեն՝ ինչպե՞ս պահել իրենց այսուհետ»,- հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ «Գազպրոմ» ԲԲԸ ղեկավար Ալեքսեյ Միլլերի  (աջից) հետ հանդիպման ժամանակ: Մեդվեդեւը նաեւ շեշտել է, որ հակառակ դեպքում Ռուսաստանը Բելառուսի նկատմամբ «խիստ միջոցներ կձեռնարկի»:
Հիշեցնենք, որ «Գազպրոմի» հանդեպ Բելառուսի պարտքը կազմում է $192 մլն: Այդ երկիրը հունվար-ապրիլ ամիսներին 1000 խմ գազի համար միջինը 174 դոլարով 7,9 մլրդ խմ գազ է ստացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել