Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի ամենախոշոր քաղաքում փարաջա կրելն արգելվեց

Հունիս 17,2010 00:00

Բարսելոնան դարձավ Եվրոպայի այն առաջին խոշոր քաղաքը, որտեղ հասարակական որոշ վայրերում մահմեդական կանանց արգելվեց փարաջա կրել: Այդպիսի հասարակական վայրեր են համարվել գրադարանները, տեղական խորհուրդների շենքներն ու քաղաքային շուկաները: Փողոցում, սակայն, մահմեդական ավանդական տարազի կրումը չի արգելվել:
Իսպանացի չինովնիկների ասելով, արգելքը նպատակ ունի  խոչընդոտել անձի ինքնությունը պարզելուն խանգարող ցանկացած տիպի գլխաշորի կրումը:
Բարսելոնայի քաղաքապետ Խորդի Էրեուն հայտարարել է, թե ձեռնարկված միջոցառումն ուղղված է հատկապես մահմեդական հագուստի դեմ եւ ներառում է նաեւ հասարակական վայրերում մոտոցիկլի սաղավարտի ու լեռնադահուկային պաշտպանական դիմակների կրումը:
BBC-ի փոխանցմամբ, Բարսելոնայի քաղաքային խորհրդում կարծիք են հայտնել, թե արգելքը մեծ մասամբ խորհրդանշանակ բնույթ է կրում, քանի որ քաղաքում մեծ չէ դեմքը ծածկող մահմեդական կանանց թիվը: Նախատեսվում է, որ արգելքն ուժի մեջ կմտնի արդեն այս տարվա աշնանը:
Հիշեցնենք, որ փարաջայի կրումն արգելելու մասին որոշում է կայացրել նաեւ Բելգիական պառլամենտը՝ 2010-ի ապրիլի վերջին: Նման մտադրություն ունի նաեւ  Ֆրանսիան, որտեղ իշխանությունները քննարկում են հասարակական վայրերում փարաջա կրելն արգելելու մասին հարցը, մինչդեռ իրավապաշտպանները հակադարձում են, թե այդ արգելքը մարդու իրավունքների ոտնահարում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել