Երեկ խմբագրություն զանգեցին թիվ 199 դպրոցում տեղակայված կենտրոնում միասնական քննություն հանձնածների զայրացած ծնողները եւ ասացին, թե Գնահատման եւ թեստավորման կենտրոնից հայտնել էին, որ գնահատականների ցուցակը կախվելու է առավոտյան, իրենք էլ ստիպված են եղել քաղաքի մի ծայրից մյուսը հասնել, սակայն, ժամը 15-ի դրությամբ, այն դեռ կախված չէ: ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, ի պատասխան նման դժգոհությունների՝ հայտնեց, որ սովորաբար քննություններից 5 օր հետո է կախվում ցուցակը, այն էլ ժամը 17-ից հետո: Եվ դա՝ արդեն մի քանի տարի: