Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԳԻՐՔԸ

Հունիս 17,2010 00:00

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական \"\"ակադեմիական երգչախմբի համերգը եւ 20-րդ դարի երգչախմբային արվեստի մեծություններից մեկի՝ Հովհաննես Չեքիջյանին նվիրված գրքի շնորհանդեսը: Հեղինակն է երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը: Ժամանակին Չեքիջյան քաղաքացուն ու արվեստագետին են անդրադարձել Անժելա Հովհաննիսյանը, Սուսաննա Դավթյանը եւ այլք, սակայն Աննա Ասատրյանի «Ամենայն հայոց մաեստրո» գիրքը ուշագրավ է նրանով, որ հայրենական երաժշտագիտության մեջ առաջին անգամ լուսաբանվում է մաեստրոյի ստեղծագործական ուղին, բացահայտվում դիրիժորի ստեղծագործական 65-ամյա գործունեությունը, որը շարունակվում է մինչ այսօր, իսկ հավելվածում տեղ է գտել Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախմբի հյուրախաղերի ու երգչախմբի կողմից կատարված երկերի ցանկը, որը շրջանառության մեջ է դրվում առաջին անգամ: Տեղի սղության պատճառով հնարավոր չէ ներկայացնել մաեստրոյի բոլոր կոչումներն ու պարգեւները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել