Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՀԱՅ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

Հունիս 17,2010 00:00

Թուրքիայի Սամսունի նահանգի ոստիկանությունը, շարունակելով մարմնավաճառության դեմ գործողությունները, կրկին հայ եւ վրացի մարմնավաճառներ է ձերբակալել: Ինչպես հաղորդում է news.am-ը՝ հղում անելով թուրքական Internethaber-ին, հունիսի 15-ի երեկոյան ոստիկանությունը Սամսունի Աթաքում եւ Իլքադըմ շրջաններում մարմնավաճառության մեջ մեղադրվող Հայաստանի 3 եւ Վրաստանի 9 քաղաքացիների են ձերբակալել:
Նշենք, որ օրեր առաջ Սամսունի ոստիկանությունը Թուրքիայից արտաքսել էր մարմնավաճառության մեջ մեղադրվող 43 հոգու, որոնց մեջ եղել են նաեւ Հայաստանի քաղաքացիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել