Լրահոս
Օրվա լրահոսը

77-ամյա պոետի 5-րդ գիրքը

Հունիս 17,2010 00:00

77-ամյա բանաստեղծ Նորայր Արզումանյանն ապրում, ստեղծագործում է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղում: Նրա ջանքերով սահմանամերձ բնակավայրում հիմնվել է պատմա-ազգագրական թանգարան («Առավոտ», 11.03.2009՝ «Հայրենիքիս մոռացված անկյունը՝ Բերքաբեր): Արզումանյանի նախաձեռնությամբ 1980-ական թվականների վերջին գյուղում սկսվել է եկեղեցու շինարարությունը, որն այդպես էլ կիսատ է մնացել: Օրերս 77-ամյա բանաստեղծը հրատարակել է իր 5-րդ գիրքը՝ «Ձայն մեծաց» վերնագրով: Այստեղ Արզումանյանի հուշերն են մեր հայտնի գրողների՝ Հովհաննես Շիրազի, Նաիրի Զարյանի, Գուրգեն Մահարու, Պարույր Սեւակի, Մուշեղ Գալշոյանի եւ այլոց մասին, նաեւ՝ հեղինակի բանաստեղծությունները: Սահմանի եզրին, ամեն օր ադրբեջանական կրակոցների տակ ապրող բանաստեղծի համար հայրենասիրությունը հայոց լեզուն է: Նրա այս տողերը շատ արդիական են.
Անգամ եթե ինձ հոշոտեն,
Ողջ արյունս ինձնից հոսի,
Մեկ է, անգամ շիրմաքարս
Հայոց լեզվով պիտի խոսի……

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել