Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետարանը պարզաբանում է

Հունիս 17,2010 00:00

Մայիսի 19-ի «Սյունեցի դպրոցականների հաջողությունները» հրապարակմամբ ներկայացրել էինք դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցած սյունեցի երեխաների հաջողությունները եւ տեղեկացրել, որ օլիմպիադայի մարզային փուլում հաջողությամբ հանդես եկած սյունեցի աշակերտներից ոմանք չմասնակցեցին հանրապետական փուլին՝ ինչպես առողջական խնդիրներ ունենալու, այնպես էլ՝ մարզպետարանի կողմից ֆինանսական աջակցություն չստանալու պատճառով: Արձագանքելով այս տեղեկատվությանը, Սյունիքի մարզպետարանի կրթության բաժինը տեղեկացրեց, որ երեխաների՝ հանրապետական փուլին չներկայանալու պատճառը մարզպետարանի կողմից չֆինանսավորման հետ կապ չուներ, քանի որ ոչ մի տարի մարզպետարանը հանրապետական փուլին երեխաների մասնակցությունը չի ֆինանսավորում: Մարզպետարանը հոգում է մարզային փուլին մասնակցող երեխաների տրանսպորտային ծախսերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել