Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ

Հունիս 17,2010 00:00

Հունիսի 15-ին Աշտարակի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երեւան մայրուղում տեղի է ունեցել պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «Նիսսան պատֆայնդեր» մակնիշի 20 SS 042 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապահի երթեւեկելի մասից եւ հարվածել բետոնե արգելապատնեշին: Պատահարի հետեւանքով Սպիտակի բնակիչներ՝ 25-ամյա վարորդ Ա. Դիլբարյանը եւ ուղեւոր Գ. Սահակյանը տեղում զոհվել են, իսկ 19-ամյա ուղեւորներ Ա. Ավետիսյանը եւ Ա. Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ Երեւանի «Արմենիա» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Իսկ Երեւանի Կիեւյան 14 շենքի դիմաց տեղի ունեցած պատահարի ժամանակ թիվ 63 երթուղային տաքսին («ԳԱԶԵԼ» մակնիշի 3262S պետհամարանիշի ավտոմեքենա) բախվել էր «ՏՈՅՈՏԱ» մակնիշի 01 US 701 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930