Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆԻԱՆ» ՉՈՒԶԵՑ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Հունիս 17,2010 00:00

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է այն հարցին, որ ամերիկահայ մեծահարուստ բարերար Ջերարդ Գաֆեսճեանը ցանկություն ունի վաճառել «Արմենիա» հեռուստաընկերությունում ունեցած իր 50 տոկոս բաժնեմասը: Երբ «Առավոտում» ժամանակին այդ մասին հրապարակում եղավ, հեռուստաընկերության սեփականատերից Բագրատ Սարգսյանը կրքոտ հերքելով այդ լուրերը, հրապարակավ հայտարարեց, որ Ջերարդ Գաֆեսճեանն իր մտերիմն է, իսկ բիզնես ծախելը հավասարազոր է ընտանիքը ծախելուն:  Այժմ կրկին վերակենդանացել են այն լուրերը, որ պարոն Գաֆեսճեանն արդեն վաճառել է «Արմենիա» հեռուստաընկերությունում իր ունեցած 50 տոկոս բաժնեմասերը եւ գործարքի արդյունքում ստացել 25 միլիոն ԱՄՆ դոլար: Եվ կրկին ասում են, որ այդ բաժնեմասն անցել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի վերահսկողության տակ: «Առավոտը» նշվածի մասին փորձեց  մեկնաբանություններ ստանալ «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությունից: Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Մկրտչյանը «Առավոտի» հարցին ի պատասխան հեռախոսով փոխանցեց հետեւյալը. «Ինձ կներեք, բայց մեկնաբանություններ տալ չեմ կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել