Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԿԵՏԸ ՍՏՈՒԳԵ՛Ք

Հունիս 17,2010 00:00

Հայաստանում արտադրվող պաղպաղակի 90%-ը չի մակնշվում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստել է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով՝ լցնովի պաղպաղակի սարքավորումները ընդհանրապես պետք է վերացվեն փողոցներից. «Ցավոք, չլուծված հարց է փողոցային առեւտուրը: Տասնյակ տարիներ այս հարցը բարձրացրել ենք, բոլոր քաղաքապետերն ընտրվելու առաջին օրը խոստացել են արմատախիլ անել այս երեւույթը, սակայն դրական քայլերը քիչ են: Պարզ հարց եմ տալիս՝ այն մարդը, որը փողոցում ուտելիք է վաճառում, որտե՞ղ է լվացվում»:
Ըստ Ա. Պողոսյանի, ասոցիացիայի իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում վաճառվող սննդամթերքի եւ դեղորայքի 30%-ն անորակ է. «Հիմնականում պահպանման ժամկետներն են խախտվում: Նշվում է՝ պահպանության ժամկետը 6 ամիս է, սակայն չի նշվում, թե որ օրվանից սկսած: Սա քողարկված խաբեություն է»: Ասոցիացիայի նախագահը սպառողներին խորհուրդ է տալիս սննդամթերք գնելիս՝ անպայման ստուգել արտադրության ժամկետը, իսկ եթե այն բացակայում է, չպետք է այլեւս օգտվել այդ ընկերության արտադրանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել