Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Հունիս 17,2010 00:00

2010 թվականի հունվար-մարտ ամիսներին բանկային համակարգի միջոցով իրականացված ֆիզիկական անձանց ոչ առեւտրային բնույթի տրանսֆերտների ծավալները Հայաստանում կազմել են $203 մլն՝ տարվա կտրվածքով ավելանալով 11%-ով: Ինչպես նշված է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ, Հայաստանից դեպի դուրս կատարվող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալները կազմել են $46,2 մլն՝ տարվա կտրվածքով աճելով 14,6%-ով: Արդյունքում, դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների մաքուր հոսքը առաջին եռամսյակում կազմել է $157,3 մլն՝ տարվա կտրվածքով ավելանալով 9,6%-ով:
Աղբյուրի տվյալներով, դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքի գծով առաջատարը Ռուսաստանն է՝ 76,4% կամ $155,6 մլն, 10,4% տարեկան աճով: Այնուհետեւ գալիս են՝ ԱՄՆ՝ $14,2 մլն, Ուկրաինա՝ $3,8 մլն, Ղազախստան՝ $2,8 մլն, Ֆրանսիա՝ $2,1 մլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել