Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ 19-ՐԴ ԴԱ՞ՐՆ Է

Հունիս 17,2010 00:00

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում երեկ քննարկվում էին տարածաշրջանում պաշտպանության բարեփոխումներին եւ ռազմաքաղաքացիական հարաբերություններին վերաբերող հարցեր: ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանում, մասնավորապես Ադրբեջանում եւ Վրաստանում, սպառազինության մրցավազքի ակնհայտ միտումներ են նկատվում, եւ սա ստիպում է Հայաստանին պատասխանել դրան: Ըստ պարոն Կիրակոսյանի, Հայաստանը միակ երկիրն է, որը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կողմնակից է: Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումները ինստիտուցիոնալ բնույթի են, իսկ Ադրբեջանում՝ կոռուպցիոն: Արեւմտյան փորձագետները նշում են, որ Հայաստանի եւ ԼՂՀ զինվորներն ամենալավն են նախկին խորհրդային երկրների շրջանում, որովհետեւ հայկական բանակում բարոյահոգեբանական վիճակն առողջ է: Ըստ Կիրակոսյանի, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են 21-րդ դարի պատերազմի, մինչդեռ Ադրբեջանում դեռ 19-րդ դարն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել