Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՅԼԵՎՍ ԵՐԿՆԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՎ

Հունիս 17,2010 00:00

\"\"Կյանքի 62-րդ տարում վախճանվեց անվանի գեղանկարիչ, արվեստաբան Վարուժան Վարդանյանը: Նրա ստեղծագործության մասին հիացմունքով են արտահայտվել Մինաս Ավետիսյանը, Վիլյամ Սարոյանը, Հրանտ Մաթեւոսյանը, հայ եւ օտարազգի բազմաթիվ նշանավոր արվեստագետներ: Վ. Վարդանյանի նկարները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, տեղ գտել մասնավոր հավաքածուներում, հեղինակավոր թանգարաններում, այդ թվում՝ Մոսկվայի Տրետյակովյան թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում: Նկարիչն արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ կոչումների, իսկ ստեղծագործական պատկառելի վաստակի եւ հայ կերպարվեստի զարգացման ասպարեզում ունեցած նշանակալի ներդրումի համար նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչում: Բազմաշնորհ արվեստագետն աչքի է ընկել նաեւ արվեստաբանական հոդվածներով եւ գրական ստեղծագործություններով: Հեղինակ է տասնյակ հոդվածների եւ երկու գրքի. «Մինասի վերադարձը» (նոթագրություններ, 1992թ.) եւ «Կեղտոտ սենյակ» (բանաստեղծությունների ժողովածու, 1994թ.): Գերազանց տիրապետում էր իր երկրի ու ժողովրդի մշակութային ժառանգությանը եւ իր արվեստով լավագույնս կամրջում էր ազգային մշակույթի ավանդույթներն ու ժամանակակից արվեստը: Նրա ծանրակշիռ խոսքն ու հիմնավոր վերլուծությունները ընդունելի էին հանրության ամենալայն շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել