«Առավոտի» տեղեկություններով, հունիսի լույս 16-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Կոտայքի
մարզի Նոր Գեղի գյուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի՝ 06 LO 993 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դուրս գալով երթեւեկելի հատվածից, մեքենայով հարվածել է Նոր Գեղիի Երեւանյան փողոցի 16 շենքի պատին, որի հետեւանքով վարորդը՝ 19-ամյա Գուրգեն Գրիշայի Միրաքյանը, որը, ըստ «Առավոտի», ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող է, եւ ուղեւորներ՝ 19-ամյա Ռազմիկ Արամի Շիրինյանը եւ 30-ամյա Արկադի Զավենի Ափոյանը տեղում մահացել են:
Մեկ այլ պատահարի մասին կարդացեք՝