Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԳԵՆԵՐԱԼԸ

Հունիս 16,2010 00:00

Այսօր Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կցուցադրվի «Ծեր տիկնոջ այցը» ներկայացումը: Ֆ. Դյուրենմաթի բարդ, հոգեբանական պիեսը բեմադրիչ Վահե Շահվերդյանը յուրովի ամփոփել է երկու գործողությամբ: Շատերի համոզմամբ՝ այս ներկայացման հաջողության գրավականներից մեկը անվանի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի տպավորիչ խաղն է:

Վերջերս էլ մայր թատրոնում կայացավ հայ բեմի առաջին տիկնոջ՝ Վարդուհի Վարդերեսյանի բենեֆիսը, որին ներկա էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Բացակա էր միայն մշակույթի նախարարությունը: Ի դեպ, այս գերատեսչության ղեկավարը պատեհ-անպատեհ առիթներով նախարարության ոսկե մեդալներ եւ պատվոգրեր է «շաղ տալիս» ու մասնակցում երբեմն անճաշակ ներկայացումների պրեմիերաների: Վ. Վարդերեսյանին բենեֆիսի օրը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որոշմամբ ԵԿՄ մեդալ շնորհվեց, կարծես գեներալ Մանվելն էր մշակույթի ոլորտի պատասխանատուն: Ամեն դեպքում, մարդը գնահատել է վաստակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել