Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՔՆՆՈՒՄ Է 38 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

Հունիս 16,2010 00:00

Երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայում հրապարակվելու էին 1972թ.-ին բրիտանացի զինվորականների կողմից Հյուսիսային Իռլանդիայում 13 մարդու սպանության հետաքննության արդյունքները: BBC-ի մատուցմամբ, Լոնդոնդերրի քաղաքում 38 տարի առաջ ծավալված եւ «Արյունոտ կիրակի» անվանված իրադարձությունների առնչությամբ հետաքննությունը երկրի դատական պրակտիկայում գոյություն ունեցած ամենաթանկարժեք եւ ամենաերկարատեւ գործընթացն է եղել: Այդ իրադարձությունները, որի ընթացքում բրիտանացի զինվորականները զանգվածային անկարգությունների մասնակցած 13 իռլանդացու էին գնդակահարել, արդեն մեկ անգամ հետաքննվել էին, եւ դրա եզրակացության համաձայն, զինվորականների գործողությունները համարվել էին իրավաչափ, քանի որ հետաքննության վարկածով՝ առաջինը իռլանդացիներն էին զինվորների նկատմամբ բռնություն գործադրել, որին ի պատասխան՝ վերջիններս կրակ էին բացել ցուցարարների վրա: 1998թ.-ին, սակայն, հետաքննությունը վերսկսվել էր եւ շարունակվում էր արդեն 12 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել