Հնդկաստանի ոստիկանությունը հաստատել է տեղեկությունները, ըստ որի՝ Գանգես գետում ուղեւորատար լաստանավի խորտակման արդյունքում 61 մարդ է զոհվել: Հնդկաստանում պարբերաբար կատարվող այս մի ողբերգությունը տեղի էր ունեցել երկուշաբթի օրը:
Հնդկաստանի ոստիկանության ներկայացուցիչները, ըստ BBC-ի, հաղորդել են, թե լաստանավը, որը նախատեսված է եղել ընդամենը 30 ուղեւորի համար, ինչպես համանման այլ միջադեպերի ժամանակ, էլի գերբեռնված է եղել, որի արդյունքում էլ շրջվել ու խորտակվել է: Ուղեւորները, որոնց թվում նաեւ շատ երեխաներ են եղել, ուղեւորվելիս են եղել Ուտտար-Պրադեշ նահանգում գտնվող տաճար: 17 մարդ փրկվել է միայն այն բանի շնորհիվ, որ կարողացել է լողալ: