Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՀՐԱՆԸ ԿԴԻՄԻ ՄԱԿ-Ի ԱԽ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Հունիս 16,2010 00:00

Թեհրանը ծրագրում է մոտակա օրերին նամակներ ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին: Այդ մասին, APA-ի մատուցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Նամակում, որը պատրաստված է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մեթաքքիի անունից, քննադատության է ենթարկվում ՄԱԿ-ի ԱԽ կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող բանաձեւը:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում անդամ երկրները, բացառությամբ Թուրքիայի, Բրազիլիայի եւ Լիբիայի, կողմ էին քվեարկել Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ իրականացնելու վերաբերյալ բանաձեւին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել