Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքսիկայում պայքարում են նարկոբարոնների դեմ. էլի զոհեր կան

Հունիս 16,2010 00:00

\"\"Մեքսիկայի արեւմուտքում գտնվող Միչոական նահանգում թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորումների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում առնվազն 40 մարդ է սպանվել: BBC-ի մատուցմամբ, ոստիկանության դաշնային ուժերին տեղափոխող ավտոշարասյունը հայտնվել է հանցագործ խմբավորումների լարած թակարդում: Զինված մարդիկ փակել են դեպի Զիտակուարո տանող ճանապարհը եւ ինքնաձիգներից գնդակոծել են մեքենաները, որի արդյունքում էլ 12 ոստիկան է զոհվել: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորներ ունեն նաեւ հարձակումը կազմակերպողները:

Միաժամանակ միմյանց հետ մրցակցող թմրավաճառների խմբավորումների ներկայացուցիչների միջեւ բախում է տեղի ունեցել նաեւ Մեքսիկայի Սինալոա նահանգի հյուսիս-արեւելքում գտնվող բանտում, որի հետեւանքով 28 մարդ սպանվել է, երկու ոստիկան՝ վիրավորվել: Տեղի իշխանություններին հաջողվել է վերահսկողության տակ առնել բանտը՝ կալանավորներից առգրավելով զենք եւ երկու ատրճանակ:

Միչոական նահանգը հանդիսանում է Մեքսիկայում թմրանյութերի վաճառքով զբաղվող ամենադաժան խմբավորումներից մեկի՝ Լա Ֆամիլիայի պատվարը: Հենց այդ խմբավորումն է կասկածվում երկրի դաշնային 12 գործակալների սպանության եւ նրանց այլանդակված դիերը նահանգի ավտոճանապարհին թողնելու մեջ: Վերոհիշյալ երկու նահանգներում էլ հանցավոր խմբավորումները պայքարում են ոչ միայն ոստիկանության, այլեւ իրար դեմ՝ այդ տարածքներն իրենց ազդեցության տակ առնելու համար:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2006թ.-ից ի վեր, երբ Մեքսիկայի նախագահ Ֆիլիպպե Կալդերոնը երկրի դաշնային զինուժին եւ ոստիկանությանը հրահանգել էր վերջ դնել թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորումների գործունեությանը, նարկոբարոնների եւ իրավապահների միջեւ ծայր առած դիմադրության արդյունքում առնվազն 23 հազար մարդ է սպանվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել