Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ կարիերայի կենտրոնը ձեւակա՞ն է աջակցում

Հունիս 16,2010 00:00

\"\"«Առավոտը» էլեկտրոնային նամակ է ստացել Վահան Հարությունյանից ([email protected]): Նա նոր է ավարտել ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան եւ աշխատանքի տեղավորման հարցով դիմել է ԵՊՀ Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոն: Չնայած կենտրոնում տեղյակ են եղել, թե երիտասարդն ինչ մասնագետ է, նրա դիմումին ի պատասխան՝ առաջարկվել է աշխատել խմելու ջուր մատակարարող ընկերություններից մեկի ցանցային մարքեթինգում: Այստեղ 60 000 դրամ աշխատավարձ ստանալու համար աշխատակիցը պետք է ամսական 12 նոր հաճախորդ ներգրավի: Վահանը գրում է, որ հաստատ իրեն այդ հայտարարությունը ուղարկողները գիտեին, թե որ ֆակուլտետի շրջանավարտ է ինքը, չնայած չի կասկածում, որ բոլոր դիմողներին էլ նույն տեքստն են ուղարկել: Երիտասարդը գտնում է, որ նման ջրերից հիմնականում հիմնարկություններն են օգտվում, որոնք արդեն ունեն իրենց «ջրերը». «Այնպես որ, 12 հոգի գտնելը սխրագործություն կլինի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել