Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՏՈՒՆԿԻ ՍԻՐԱՀԱՐԻՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ

Հունիս 16,2010 00:00

Նոյեմբերյանի քաղաքային՝ Հայ-հունական բարեկամության զբոսայգում ամեն առավոտ հացենու նոր տնկիներ էին հայտնվում: Այգու կանաչապատմամբ զբաղվողները արդեն հոգնել էին դրանք հանելուց: Տնկիները տնկվում էին ոչ մասնագիտորեն, օրինակ, մի դեպքում ծպտյալ «կանաչապատողը» հացենի էր տնկել արծաթափայլ եղեւնու տեղում՝ տեղափոխելով արժեքավոր եղեւնին: Ի վերջո, պարզվեց գիշերները տնկիներ շարող երիտասարդի ինքնությունը: Անունը չի հրապարակվում, բայց հայտնի է, որ բարձրագույն կրթությամբ այդ անձը զգուշացվել է, որ այլեւս զբոսայգում ինքնագլուխ ծառատուկ չկատարի, դրա համար ազատ շատ տարածքներ կան: Կա նաեւ ընթացակարգ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել