Հունիսի 14-ին 23-ամյա Կառլեն Հ.-ի վարած մոտոցիկլետը Երեւանի «Լամբադա» կամրջի միջնամասում շրջվել է՝ տրոլեյբուսի կտրված լարը մոտոցիկլետի անիվին փաթաթվելու հետեւանքով: «Արմինֆոյի» տեղեկացմամբ, պատահարի հետեւանքով Կառլեն Հ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: