Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՈՒՍՏ ԿԱՆԱՅՔ ԸՆԴԱՄԵՆԸ 14-Ն ԵՆ

Հունիս 16,2010 00:00

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ գործարար Ելենա Բատուրինան, «Forbes» հանդեսի հրապարակած ցուցակում տեղ է գրավել աշխարհի ամենահարուստ կանանց եռյակում:

Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, որին մեջբերել է «Ազատություն» ռադիոկայանը՝ Բատուրինայի կարողությունը «Forbes»-ը գնահատել է 2.9 միլիարդ դոլար: Աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը, որում ընդգրկված է ընդամենը 14 անուն, 3.9 միլիարդ դոլար կարողությամբ գլխավորում է չինացի Վու Հայունը, ով զբաղվում է հիմնականում անշարժ գույքի գործարքներով, երկրորդ տեղում է Zara կայսրության համահիմնադիր Ռոզալիա Մերան՝ 3.5 միլիարդ դոլարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել