Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ԾԱՌԻ ՏԱԿ

Հունիս 16,2010 00:00

\"\"Մենք գրել էինք Բաղանիս գյուղի ծայրին տեղադրված, ծառերի ճյուղերով ծածկված, ճանապարհային երթեւեկության արագությունը սահմանափակող «40» նշանի մասին, որի մոտ հաճախ կայանում էր պետավտոտեսչության մեքենան: «Նշան-թակարդը» մեր հրապարակումից հետո հանվել է, սակայն վարորդները թող չշտապեն ուրախանալ: Նույն նշանը հիմա տեղադրվել է Բաղանիսի մյուս ծայրին, Նոյեմբերյան տանող ճանապարհին, այս անգամ ճյուղերով ծածկված չի, բայց դարձյալ՝ ծառերի ստվերում է, լավ չի երեւում: Անհասկանալի է այդ՝ «Սարոյի աղբյուր» կոչվող տեղանքում արագությունը մինչեւ 40 կմ/ժամ սահմանափակող նշանի տեղադրումը, մանավանդ որ, դրանից մի քիչ հեռու «50» նշանն է տեղադրված, իսկ քիչ հեռու՝ վաղուց տեղադրված է ոլորանի մասին զգուշացնող ճանապարհային նշանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել