Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՁԵՌՆԵՐԵՑԸ

Հունիս 16,2010 00:00

Երեկ ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի Արաբկիրի կառույցի ակտիվիստներից մեկը՝ ձեռներեց Արմեն Հովհաննիսյանը, որը Կոնգրեսում զբաղվում էր ընդդիմության կողմից տարածվող տեսասկավառակների եւ խտասկավառակների պատրաստմամբ: Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն այդ առնչությամբ ի պատասխան «Առավոտի» հարցին՝ ասաց, թե Ա. Հովհաննիսյանի ձերբակալության իրական պատճառն առայժմ հայտնի չէ, եւ որ Կոնգրեսը դրանով զբաղվում է: Իսկ առայժմ, ըստ չճշտված տեղեկությունների, Հովհաննիսյանի ձերբակալությունը պայմանավորված է վերջինիս կողմից հարկային պարտավորությունները չկատարելու փաստով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել