Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ՈՎ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ

Հունիս 16,2010 00:00

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը երեկ՝ Բռնադատվածների օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուրախություն է հայտնել, որ Հայաստանում նշվում է այդ օրը, սակայն դժգոհել է, որ օրվան պատշաճ ուշադրություն չի դարձվում: Նա ԽՍՀՄ կողմից իրականացված բռնապետական ռեժիմը հավասարազոր է համարել ցեղասպանության. «Մենք հաճախ ուրախությամբ ենք հիշում Խորհրդային Միությունը՝ մոռանալով, որ դա բռնապետություն էր, որը 100 միլիոն մարդու կյանք է խլել»: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված ՀՀՇ-ի ներսում վերջին զարգացումներին, ասել է, որ ՀՀՇ-ով չի հետաքրքրվում, բայց. «ՀՀՇ-ն նախեւառաջ պետք է խոստովանի իր կատարած սխալները»: Իսկ այդ սխալները, նրա կարծիքով, ոչ թե սովն ու բարոյալքումն էին, այլ ժողովրդավարությանը հակադրվելը: Հայրիկյանի խոսքերով՝ առաջին բացասական ընտրությունների օրինակը տվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով միակ նախագահն է, որի ընտրվելու կապակցությամբ կա դատարանի որոշում, որում նշվել է անթույլատրելի ընտրախախտումների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել