Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ

Հունիս 16,2010 00:00

Անցած ուրբաթ օրը՝ հունիսի 11-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարաններում քննարկվել են դեռ ապրիլի 17-ին Նոր Նորքի զանգվածում, «Crazy horse» ստրիպտիզ բարի մոտ, ավելի քան հինգ տասնյակ քրեական «հեղինակությունների» մասնակցությամբ տեղի ունեցած «ռազբորկայի» գործով կալանավորված 20 անձանց կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունները: «Առավոտի» տեղեկություններով, դատարանները բոլոր այդ միջնորդությունները բավարարել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել