Երեկ Վարչական դատարանը մերժել է «Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» համակարգող Կարապետ Ռուբինյանի հայցը, որով վերջինս վիճարկում էր հունիսի 18-ին Ազատության հրապարակում երկժամյա զանգվածային նստացույցն արգելելու Երեւանի քաղաքապետարանի որոշումը։ Կոմիտեն արդեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե՝ քաղաքապետարանը ակցիայի անցկացումն արգելել է՝ չունենալով մերժման որեւէ իրավական հիմք, եւ որ Կոմիտեն, իր որոշման համաձայն, հունիսի 18-ին, ժամը 20-22-ը, իրականացնելու է իր կողմից նախապես հայտարարված միջոցառումը: